սկիզբ | աշխատանքների ցուցասրահ | հետադարձ կապ


Անատոլի Ավետյան

ԱՆԱՏՈԼԻ ԱՎԵՏՅԱՆ

Կենսագրություն

  • 1952 - Ծնվել է սեպտեմբերի 5-ին, Սիբիրում (Կեմերովոյի մարզ, ք. Պրոկոպևսկ), բռնագաղթյալների ընտանիքում:
  • 1967 - Մշտական բնակության է տեղափոխվել Հայաստան, (ք. Կիրովական):
  • 1969 - Ընդունվել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան  գեղարվեստի ուսումնարան:
  • 1972 - Ընդունվել է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիան:
  • 1976 - Մասնակցել է Իսլանդիայում կազմակերպված «Հայաստանի արվեստը» խորագրով ցուցահանդեսին:
  • 1977 - Գերազանց դիպլոմով ավարտել է Երևանի Գեղարվեստա-Թատերական ինստիտուտը:
  • 1983 - Անհատական ցուցահանդես Հայաստանի Ժուռնալիստների տանը, ք.Երևան: Հանրապետության պատվիրակության կազմում մասնակցել է Հոլանդիայում կազմակերպված Հայաստանի մշակույթի  օրերին:
  • 1984 - Մասնակցել է Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում կազմակերպված «Հայաստանի կերպարվեստը» ցուցահանդեսին:
  • 1988 - Դարձել է ԽՍՀՄ Նկարիչների Միության անդամ:
  • 1989 - Շվեյցարիայում մասնակցել է «Հայաստանի դեկորատիվ-կիրառական արվեստը» ցուցահանդեսին:
  • 1992 - Անհատական ցուցահանդես Հայաստանի նկարիչների Տանը, ք.Երևան:

  • Անհատական ցուցահանդես Փարիզում «Դե Մոնպառնաս» պատկերասրահում:
  • 1993 - Ֆրանսիայի մշակույթի նախարար Ժակ Տուբոնի հրավերով կայացել է անհատական ցուցահանդես Փարիզի քաղաքապետարանում:
  • Անհատական բարեգործական ցուցահանդես Չիկագոյում և Բոստոնում (ԱՄՆ):
  • 1994 - Անհատական ցուցահանդես Հալեպում (Սիրիա)
  • Անհատական ցուցահանդես Վաշինգտոնի «Ութըրգեյթ» պատկերասրահում:
    Անհատական բարեգործական ցուցահանդես  Լոս-Անջելոսում (ԱՄՆ):
  • 1997 - Անհատական ցուցահանդես Չիկագոյում և Ատլանտայում (ԱՄՆ):

    Անհատական ցուցահանդես Հայաստանի Ազգային պատկերասրահում, ք.Երևան: 

    Ընդունվել է Նկարիչների միջազգային ասոցիացիա, UNESCO:
  • 2001 - Անհատական ցուցահանդես Բելգիայի Կնոք-Զոուդ քաղաքում:
    Ցուցահանդես Մոսկվայի նկարիչների կենտրոնական տանը:
  • 2002 - Անհատական ցուցահանդես Հայաստանի նկարիչների տանը, ք. Երևան:
  • 2005 - Քանդակների անհատական ցուցահանդես «Նրանք սպասում էին ձեզ միլիոնավոր տարիներ» խորագրով, ք.Երևան:
  • 2006 - Ապրել և ստեղծագործել է Նյու-Յորքում (ԱՄՆ):
  • 2007 - Անհատական ցուցահանդես ք. Վանաձորում (Հայաստան):
  • 2008 - Անհատական ցուցահանդես ք. Գորիսում (Հայաստան):
    Ընտրվել է ՀՀ նկարիչների միության վարչության անդամ:
    Անհատական ցուցահանդես Հայաստանի նկարիչների տանը, ք.Երևան:
  • 2009 - Շնորհվել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչում:

    Դարձել է Վանաձոր քաղաքի պատվավոր քաղաքացի: 

  • 2012 - Հոբելյանական ցուցահանդես ժամանակակից արվեստի թանգարանում, ք.Երևան:
    Անհատական հոբելյանական ցուցահանդես ք. Վանաձորում, (Հայաստան)
    Անհատական հոբելյանական ցուցահադես ք. Ալավերդում, (Հայաստան)
    Պարգևատրվել է Լոռու մարզի ոսկե հուշամեդալով:
    Պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգրով:
  • 2014 - Անհատական ցուցահանդես ք.Դոնի Ռոստովում, (Ռուսաստան):

  • 2015 - Անհատական ցուցահանդես Հայաստանի նկարիչների տանը, ք. Երևան:
    Պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով
    Անհատական ցուցահանդես ք. Մոսկվայում (Ռուսաստան):
  • 2016 - Անհատական ցուցահանդես Կահիրեում (Եգիպտոս):
    Անհատական ցուցահանդես Բեյրութում (Լիբանան):
    Շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչում:

 

Ավետյանի աշխատանքները պահպանվում են.

  • Արևելքի ժողովուրդների թանգարանում, ք. Մոսկվա,
  • Հայաստանի ազգային պատկերասրահում,
  • Ազգագրական թանգարանում,
  • Ժամանակակից արվեստի թանգարանում,
  • Մշակույթի նախարարության ֆոնդում,
  • Գեղարվեստի  ֆոնդում, 
  • ԱՄՆ Բոստոն քաղաքի «ԱԼՄԱ» թանգարանում,
  • Ս. Փարաջանովի տուն-թանգարանում, ք.Երևան,
  • ՀՀ Նախագահական պալատում,
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրում,
  • Փարիզի քաղաքապետարանում,
  • Վատիկանում` Հռոմի Պապի հավաքածուի մեջ:
  • Նաև հանդիսանում են ԱՄՆ - ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ավստրիայի, Ֆինլանդիայի, Վրաստանի նախագահների սեփականությունը:

 

Անատոլի Ավետյան
Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման շնորհումը

Անատոլի Ավետյան
Անատոլի Ավետյան 2005թ.

Իլինոիս նահանգի նահանգապետ Ջիմ Էդգարի հետ, անհատական ցուցահանդեսի բացմանը: Չիկագո 1993թ.:
Իլինոիս նահանգի նահանգապետ
Ջիմ Էդգարի և նրա կնոջ հետ,
անհատական ցուցահանդեսի բացմանը:
Չիկագո (ԱՄՆ) 1993թ.:

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ժակ Տուբոնի հետ, անհատական ցուցահանդեսի բացմանը: Փարիզ 1994թ.:
Ֆրանսիայի մշակույթի նախարար
Ժակ Տուբոնի հետ, անհատական ցուցահանդեսի բացմանը:
Փարիզ 1994թ.:

Անհատական ցուցահանդեսի բացմանը: Հալեպ 1993թ.:
Անհատական ցուցահանդեսի բացմանը:
Հալեպ (Սիրիա)1994թ.:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, անհատական ցուցահանդեսի բացմանը: Երևան, Ազգային պատկերասրահ 1997թ.:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն
Հայոց Կաթողիկոսի հետ, անհատական ցուցահանդեսի բացմանը:
Երևան, Ազգային պատկերասրահ 1997թ.:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը տիկնոջ հետ, հոբելյանականցուցահանդեսին ք. Երևան 2012թ.:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը տիկնոջ հետ, հոբելյանականցուցահանդեսին ք. Երևան 2012թ.


Քանդակների և աբստրակտ աշխատանքների անհատական ցուցահանդես` ք. Երևան 2005: Գեղանկարների անհատական ցուցահանդես` ք. Երևան 2006: Անհատական ցուցահանդես Հայաստանի Նկարիչների Տանը` ք. Երևան 2008: Անատոլի Ավետյանի 60 ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես ժամանակակից արվեստի թանգարանում

Արա Գևորգյանի հետ, Վանաձոր 2012թ. Ժամանակակից արվեստի թանգարանում, հիմնադրի դիմանկարի մոտ, Երևան 2012թ. Թոռնիկների հետ, Վանաձոր 2012թ. Ռուբեն Հախվերդյանի հետ, Վանաձոր 2012թ.